Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-08-17-ից մինչև 2023-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-08-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2018 թվականի N 957-Ա

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.08.19 N 1137-Ա)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով՝

1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.08.19 N 1137-Ա)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մասնագետներ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 16

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 16-ի N 957-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 16.08.19 N 1137-Ա)

- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի ղեկավար)

- ՀՀ վարչապետի խորհրդական

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի աշխատակից (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 03.07.19 N 890-Ա, 16.08.19 N 1137-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։