ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2019 թվականի N 1206-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 694-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հուլիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով համակարգող խորհուրդ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 694-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
օգոստոսի 28-ի N 1206-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 4-ի N 694-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար (համակարգող խորհրդի նախագահ)
Ռ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (համակարգող խորհրդի նախագահի տեղակալ)
Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Դ. Մելքոնյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Հովնանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սեդրակյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Անջարգոլյան - ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար
Ա. Այվազյան - ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (համակարգող խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան