ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2017 թվականի N 694-Ա
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 483-Ն որոշման 2-րդ կետը՝
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 4-ի N 694-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար (համակարգող խորհրդի նախագահ)
Ռ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (համակարգող խորհրդի նախագահի տեղակալ)
Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Դ. Մելքոնյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Հովնանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սեդրակյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Անջարգոլյան - ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար
Ա. Այվազյան - ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (համակարգող խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող)
(հավելվածը խմբ. 22.08.18 N 1122-Ա, 28.08.19 N 1206-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան