ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1287-Ա
ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը`
1. Հաստատել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներման հարցերով բաժնի պետն ի պաշտոնե հանդիսանում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քարտուղար:
(որոշումը լրաց. 18.07.19 N 968-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 1-ի N 1287-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Լ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Է. Մարտիրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի
տեղակալ
Դ. Մելքոնյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հ. Ասատրյան - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
(համաձայնությամբ)
Ս. Գալյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ (համաձայնությամբ)
Ջ. Հակոբյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Կ. Գրիգորյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի պետ
Ա. Տեր-Տաճատյան - ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Գաբուզյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության
ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, քրեաբան (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի հոգեբանության
ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբան (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, քրեակատարողական հիմնարկների հովվության հոգևոր տեսուչ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 02.04.19 N 332-Ա, 18.07.19 N 968-Ա, 29.08.19 N 1214-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան