Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-08-30-ից մինչև 2020-02-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-02-11Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2018 թվականի N 1287-Ա

ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը`

1. Հաստատել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներման հարցերով բաժնի պետն ի պաշտոնե հանդիսանում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քարտուղար:

(որոշումը լրաց. 18.07.19 N 968-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հոկտեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 1-ի N 1287-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար

(հանձնաժողովի նախագահ)

Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Լ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Է. Մարտիրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի

տեղակալ

Դ. Մելքոնյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հ. Ասատրյան - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

(համաձայնությամբ)

Ս. Գալյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Գ. Սիմոնյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ (համաձայնությամբ)

Ջ. Հակոբյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Կ. Գրիգորյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի պետ

Ա. Տեր-Տաճատյան - ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ա. Գաբուզյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության

ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, քրեաբան (համաձայնությամբ)

Հ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի հոգեբանության

ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբան (համաձայնությամբ)

Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, քրեակատարողական հիմնարկների հովվության հոգևոր տեսուչ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 02.04.19 N 332-Ա, 18.07.19 N 968-Ա, 29.08.19 N 1214-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։