Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2019 թվականի N 1103-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված գույքը՝

1) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության ծառայությանը՝ համապատասխանաբար համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.

2) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ 15-օրյա ժամկետում՝

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության ծառայության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրի կնքումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. օգոստոսի 30

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1103-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Գնման ամսաթիվը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

(ՀՀ դրամ) Ընդհանուր արժեքը

(ՀՀ դրամ)

1. Սերվեր

HD NVR3 VAL 12TB EՍ 1Ս Rack 15.11.2018 հատ 4 3,000,000 12,000,000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1103-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Գնման ամսաթիվը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

առանց

ԱԱՀ-ի

(ՀՀ դրամ) Ընդհանուր արժեքը

առանց ԱԱՀ-ի

(ՀՀ դրամ)

1. Սերվեր

HD NVR3 VAL 12TB EՍ 1Ս Rack 15.11.2018 հատ 4 3,000,000 12,000,000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1103-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Գնման ամսաթիվը Չափի միավորը Քանակը Միավորի

գինը

առանց

ԱԱՀ-ի

(ՀՀ դրամ) Ընդհանուր արժեքը

առանց ԱԱՀ-ի

(ՀՀ դրամ)

1. Սերվեր

HD NVR3 VAL 12TB EՍ 1Ս Rack 15.11.2018 հատ 1 3,000,000 3,000,000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1103-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի

գինը

առանց ԱԱՀ-ի

(ՀՀ դրամ) Ընդհանուր արժեքը

առանց ԱԱՀ-ի

(ՀՀ դրամ) Թողարկման ամսաթիվը Ձեռքբերման ամսաթիվը

1. Հոսանքի բաշխիչ սարք HPE intelligent 7.3kva հատ 3 407,321.53 1,221,964.59 15.11.2018 26.06.2019

2. Ցանցային փոխարկիչ HPE 5130-24G հատ 2 601,537.86 1,203,075.72 15.11.2018 26.06.2019

3. ՍPS HPE R7000 4Ս հատ 1 1,615,724.88 1,615,724.88 15.11.2018 26.06.2019

4. Օդափոխիչ 8471.70 հատ 4 48,917.33 195,669.32 15.11.2018 26.06.2019

5. Կոշտ սկավառակ HPE midline 4tb-sas 12gbls հատ 8 182,592.41 1,460,739.28 15.11.2018 26.06.2019

6. Օպերատիվ հիշողություն HPE 16gb հատ 4 124,472.81 497,891.24 15.11.2018 26.06.2019

7. Պրոցեսոր HP DLGՕ Gen9 E5-2623v4K հատ 4 488,688.97 1,954,755.88 15.11.2018 26.06.2019

Ընդամենը՝ 8,149,820.91

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։