ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2019 թվականի N 1122-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԶԵՆՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
օգոստոսի 29-ի N 1122-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 4107129100 Կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) մորթերից Բնական կաշի մԱ 18 300 Թուրքիա 120 000 000
2. 4107129100 Կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) մորթերից Բնական կաշի մԱ 15 000 Չինաստան 200 000 000
3. 4302198090 Դաբաղած կամ մշակած մորթիով մորթիկներ (ներառյալ գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասեր կամ կտորտանքը)՝ չհավաքած կամ հավաքած (առանց այլ նյութերով համալրելու)՝ բացի 4303 ապրանքային դիրքում նշվածների Բնական մորթի հատ 1 600 Թուրքիա 14 000 000
4. 4302198090 Դաբաղած կամ մշակած մորթիով մորթիկներ (ներառյալ գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասեր կամ կտորտանքը)՝ չհավաքած կամ հավաքած (առանց այլ նյութերով համալրելու)՝ բացի 4303 ապրանքային դիրքում նշվածների Բնական մորթի հատ 1 500 Չինաստան 13 000 000
5. 3814001000 Բարդ օրգանական լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված ներկերի կամ լաքերի մաքրման պատրաստի բաղադրություններ Լուծիչներ կգ 2 800 Թուրքիա 3 000 000
6. 5903209000 Մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով կրկնորդված՝ բացառությամբ 5902 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերի Գործվածք՝ պոլիուրետանով պատված մԱ 2 050 Թուրքիա 1 100 000
7. 3210009009 -Այլ։
--Այլ ներկեր և լաքեր (ներառյալ արծնները, ողորկալաքերը և սոսնձային ներկերը), պատրաստի ջրային գունանյութեր՝ կաշվի մշակման համար օգտագործվող Ներկ՝ կոշիկի արտադրության համար կգ 300 Իտալիա 260 000
8. 4811590009 Թուղթ և ստվարաթուղթ. թղթազանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ Կոշիկի ներդիրի ստվարաթուղթ կգ 3 400 Թուրքիա 2 200 000
9. 5004001000 Մետաքսյա թել (բացի մետաքսե թափոնների մանվածքից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված Մետաքսե թելեր՝ կոշիկի արտադրության համար կգ 150 Թուրքիա 510 000
10. 3926909709 Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901–3914 ապրանքային դիրքերում Պլաստմասսե կաղապարներ՝ կոշիկի արտադրության համար կգ 2 000 Թուրքիա 9 280 000
11. 3405100000 Կոշիկի վաքսեր և կրեմներ, կահույքի, հատակի, ավտոմեքենաների թափքերի, ապակու և մետաղի փայլեցնող միջոցներ և մաստիկաներ, մաքրող մածուկներ և փոշիներ ու համանման միջոցներ (այդ թվում՝ թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք, չգործված կտորեղեն, ծակոտկեն պլաստմասսաներ կամ ծակոտկեն ռետին` նշված նյութերով ներծծված կամ պատված)՝ բացի 3404 ապրանքային դիրքում նշված մոմերից Կոշիկի խնամքի միջոցներ կգ 1 060 Թուրքիա 570 000
12. 6805100000 Բնական կամ արհեստական հղկափոշի կամ հատիկ՝ գործվածքի, թղթի, ստվարաթղթի կամ այլ հիմքով, կտրատած կամ կարված կամ որոշակի ձև ստանալու համար այլ եղանակով մշակած կամ չմշակած Հղկաթուղթ կգ 80 Թուրքիա 75 000
13. 5602900000 Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված Միջնաստառ ինքնասոսնձվող կգ 4 400 Թուրքիա 4 800 000
14. 9603909900 Ավելներ, խոզանակներ (ներառյալ մեխանիզմների, սարքերի կամ տրանսպորտային միջոցների մաս հանդիսացող խոզանակները), առանց շարժիչների՝ ձեռքի մեխանիկական խոզանակներ՝ նախատեսված հատակի մաքրման համար, հատակի ձողափայտեր և փետուրե ավելիկներ փոշին սրբելու համար, հանգույցներ և փնջիկներ՝ ավելներ կամ խոզանակային արտադրատեսակներ պատրաստելու համար, ներկարարական բարձիկներ և գլանակներ՝ ներկարարական աշխատանքների համար, հատակի ռեզինե ձողափայտեր (բացի խոնավությունը վերացնելու համար նախատեսված ռեզինե գլանակներից) Կոշիկի մշակման խոզանակ հատ 45 Թուրքիա 150 000
15. 6307909800 Այլ պատրաստի արտադրատեսակներ՝ ներառյալ հագուստի ձևվածքները Կոշիկի քուղեր կգ 200 Թուրքիա 2 300 000
16. 3506990000 Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված և չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործելու համար պիտանի Սոսինձ՝ կոշիկի արտադրության
մեջ օգտագործ-վող կգ 14 000 Թուրքիա 22 400 000
17. 7317006000 Մեխեր, կոճգամներ, գծագրական կոճգամներ, ակոսավոր մեխեր, բռնակներ (բացի 8305 ապրանքային դիրքում ընդգրկվածներից) և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից, գլխիկներով կամ առանց գլխիկների այլ նյութերից, բացի պղնձե գլխիկներով արտադրատեսակներից Կոշիկի մեխեր կգ 1 000 Թուրքիա 1 200 000
Ընդամենը՝ 394 845 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան