Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը
Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը
1. Հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնում է կառավարության լիազորած պետական մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ բանկերում` կենտրոնական բանկը` կառավարության լիազորած պետական մարմնի հետ համատեղ (այսուհետ` հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմին):
2. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`
ա) հաշվապահական հաշվառման ստանդարտները.
բ) հաշվապահական հաշվառման հաշվային պլանները և դրանց կիրառման մասին հրահանգները.
գ) հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառման, ֆինանսական հաշվետվություններում բացահայտումների կատարման, հաշվապահական հաշվառման քաղաքականության, արտադրական ծախսումների (ինքնարժեքի) հաշվառման վերաբերյալ մեթոդական ցուցումներ, հրահանգներ:
3. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու որևէ հարցի վերաբերյալ հաշվապահական հաշվառման ստանդարտներում և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտերում մոտեցումների բացակայության դեպքում կազմակերպությունը մշակում է դրանք ինքնուրույն, ելնելով`
ա) նման հարցերին առնչվող հաշվապահական հաշվառման ստանդարտներով և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից և ցուցումներից.
բ) սույն օրենքով սահմանված` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքներից, ֆինանսական հաշվետվությունների տարրերի սահմանումներից, ճանաչման չափանիշներից և չափման հիմունքներից.
գ) գործնական փորձից` այնքանով, որքանով դա համահունչ է սույն մասի «ա» և «բ» կետերով սահմանված դրույթներին: