Հոդված 5.1. Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով` համաձայն հետևյալ ժամանակացույցի`

Հաշվապահական հաշվառումը համակարգչային
ծրագրով վարելու ժամկետը Հայաստանի Հանրապետության
հարկային օրենսգրքին
համապատասխան հաշվարկված`
նախորդ տարվա համախառն
եկամտի չափը
2013 թվականի
հուլիսի 1-ից 1 մլրդ դրամից ավելի
2014 թվականի
հուլիսի 1-ից 500 մլն դրամից ավելի
Սույն հոդվածում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն հոդվածով սահմանված ժամանակացույցը և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերին ներկայացվող պահանջները չեն վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին և ներդրումային ընկերություններին, որոնց մոտ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
(5.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-259-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-277-Ն)