Գլուխ 2 · ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 6. Ֆինանսական հաշվետվությունները
Հոդված 6. Ֆինանսական հաշվետվությունները
(վերնագիրը խմբ. 26.12.08 ՀՕ-226-Ն)
1. Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և կազմակերպության իրականացրած գործառնությունների համակարգված ֆինանսական ներկայացումն են:
2. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: (նախադասությունը հանվել է 19.03.12 ՀՕ-62-Ն)
(6-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-226-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-62-Ն)