«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2005 թվականի N 99-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» N 80 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 696 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Սպասվելիք իրավիճակը» բաժնի «Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակ» ենթաբաժնի՝
ա) երկրորդ պարբերությունում «մարզում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մասնավորեցում» բառերը փոխարինել «մարզի բոլոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մասնավորեցում՝ բացառությամբ «Սևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի» բառերով.
բ) աղյուսակի`
«
Սևանի պոլիկլինիկա թողնել նույն կարգավիճակով 17 ընտանեկան բժշկի գրասենյակ 35527
»
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
«Սևանի
պոլիկլինիկա» ՓԲԸ վերակազմակերպել` դրան
միացնելով «Սևանի ստոմատոլոգիական
պոլիկլինիկա» ՓԲԸ-ն 17 ընտանեկան
բժշկի գրասենյակ 35527
»:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. փետրվարի 14
Երևան