«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2005 թվականի N 105-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2002-2006 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1530-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված ծրագիրը լրացնել նոր` N 4 հավելվածով.
բ) 3-րդ և 4-րդ բաժինների վերջին պարբերությունները «3» թվից հետո լրացնել «4» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան
2005 թ. փետրվարի 11
Երևան
Հավելված 4
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՎՈՐԻ ԱՐԺԵՔԻ
NN ը/կ Աշխատանքների անվանումը Ծավալը Միավորի արժեքը
(դրամ) Գումարը
(հազ. դրամ) 2005 թ. 2006 թ.
1 2 3 4 5 6 7
WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում 2-րդ դասի կետերի ստեղծում
1. Տեխնիկական նախագծի կազմում 1 916811 916.8 916.8
2. 2-րդ դասի ցանցի կետերի ուսումնասիրում 288 954 274.8 274.8
3. 2-րդ դասի ցանցի կետերի տեղադրում 288 98155 28268.6 28268.6
4. 2-րդ դասի ցանցի կետերի դիտարկում (այդ թվում՝ 68 բազա) 356 65387 23277.8 20107.3 3170.5
5. 2-րդ դասի ցանցի կետերի դիտարկում մշտական գործող 2 բազայի աշխատանքի ընթացքում 81 8465 685.6 685.6
6. 2-րդ դասի ցանցի կետերի հավասարակշռում և կոորդինատների հաշվարկում 288 1665 479.5 479.5
7. 2-րդ դասի ցանցի կետերի կոորդինատների կատալոգի կազմում 1049 2012 2110.6 1531.1 579.5
8. Տեխնիկական հաշվետվության կազմում 1 446183 446.2 446.2
ՀՀ պետական բարձունքային I և II դասի ցանցերի վերակառուցման, նիվելիրացման և հավասարակշռման աշխատանքներ
1. I դասի նիվելիրացման աշխատանքներ 865.6 92959 80465.3 56342.4 24122.9
2. Գրավիմետրիական աշխատանքներ 109 40000 4360 1720 2640
3. I դասի նիվելիրային ցանցի հավասարակշռում և կատալոգի կազմում 1244.9 3400 4232.7 2060.7 2172.0
4. II դասի նիվելիրացման աշխատանքներ 487.2 36161 17617.7 9401.9 8215.8
5. Գրավիմետրիական աշխատանքներ 71 40000 2840 1320 1520
6. II դասի նիվելիրային ցանցի հավասարակշռում և կատալոգի կազմում 652.2 2958 1929.2 769.1 1160.1
7. Տեխնիկական հաշվետվության կազմում 2 659450 1318.9 667.9 651
ընդամենը 169223.7 124066.2 45157.5
ԱԱՀ` 20 տոկոս 33844.7 24813.2 9031.5
Ընդամենը 203068.4 148879.4 54189.0