Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.9-169.13-րդ հոդվածներով՝
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.9-169.13-րդ հոդվածներով՝
«Հոդված 169.9. Հաշվապահական հաշվառում չվարելը
Հաշվապահական հաշվառում չվարելը՝ տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ, դրամական արտահայտությամբ, տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ չունենալը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով: