ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 հուլիսի 2018 թվականի թիվ 14 քաղ. Սանկտ Պետերբուրգ
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի վերաբերյալ հարցի քննարկման արդյունքներով (կցվում է) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ անցկացնել նշված արձանագրության նախագիծը ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել դրանք ավարտելու մասին՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվելիք նիստի ընթացքում արձանագրության նախագիծը ստորագրման ներկայացնելու նպատակահարմարությունը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Նախագիծ