ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8 աղյուսակում կատարել հետևյալ լրացումը՝
« ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե 47744.85
9004 Աջակցություն ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովմանը
11001 Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե 47744.85
«Հայաերոնավիգացիա» ՓԲԸ 2319.05
«Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ 45425.8
»:
2. Թույլատրել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը դրամաշնորհն ուղղել ուսանողների թռիչքային պատրաստվածության դասընթացների ձեռքբերմանը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, իսկ «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մայրուղային աերոնավիգացիոն ծառայությունների սպասարկմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 18
Երևան