Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

16 փետրվարի 2018 թվականի թիվ 1 քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքներով, մինչև 2018 թվականի փետրվարի 23-ն ավարտել Համաձայնագրի նախագծի ռուսերեն տեքստի ուղղումը՝ անգլերեն տեքստին դրա համապատասխանությունն ապահովելու համար և ապահովել անդամ պետությունների ներկայացուցիչների համապատասխան առերես խորհրդակցությունների անցկացումը Հանձնաժողովի հարթակում:

2. Հանձնաժողովին՝ Չինական կողմի հետ (անհրաժեշտության դեպքում) անգլերեն տեքստի տեխնիկական փոփոխությունների մասով լրացուցիչ քննարկում անցկացնելուց հետո ուղղման արդյունքներով սույն կարգադրության 1-ին կետին համապատասխան՝ Համաձայնագրի նախագիծը ներկայացնել Հանձնաժողովի խորհրդի կողմից դրան հավանություն տալու և անդամ պետությունների կառավարություններ ուղարկելու համար՝ Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու նպատակով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Ս. Մուկանբետով Ի. Շուվալով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։