ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1231-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1231-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը
(դրամ)
1. 2715 Բիտումային անջրանցիկ էմուլսիա կգ 5400 5,790,490
2. 7325 Քառակուսի շրջանակով և կլոր բացվածքով դիտահորի չուգունե կափարիչ DN 400 կգ 55,00 71,459
3. 7308 Շոգետուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային հեծան HEB200, ածխածնային պողպատ կգ 236,00 551,159
4. 7308 Շոգետուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային հեծան HEB160, ածխածնային պողպատ կգ 312,80 730,514
5. 7308 Շոգետուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 50մմ, ածխածնային պողպատ կգ 284,00 887,455
6. 7308 Շոգետուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 50մմ, ածխածնային պողպատ կգ 380,00 663,258
7. 7308 Շոգետուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային հեծան HEB200, ածխածնային պողպատ կգ 696,00 1,632,402
8. 7308 Շոգետուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 30մմ, ածխածնային պողպատ կգ 438,00 1,028,093
9. 7308 Շոգետուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 40մմ, ածխածնային պողպատ կգ 348,00 817,288
10. 7308 Բազային մոդուլի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 30մմ, ածխածնային պողպատ կգ 301,60 708,670
11. 7308 Բազային մոդուլի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 30մմ, ածխածնային պողպատ կգ 226,20 531,349
12. 7308 Բազային մոդուլի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 30մմ, ածխածնային պողպատ կգ 103,40 242,893
13. 7308 Բազային մոդուլի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 10մմ, ածխածնային պողպատ կգ 12,00 28,126
14. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային հենակ 100x10, ածխածնային պողպատ կգ 7,00 16,411
15. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային հեծան HEB320, ածխածնային պողպատ կգ 1․463,40 3,430,225
16. 7318 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային միակցիչ, ածխածնային պողպատ կգ 649,50 1,524,284
17. 7318 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային միակցիչ, ածխածնային պողպատ կգ 649,50 1,524,284
18. 7318 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային միակցիչ, ածխածնային պողպատ կգ 512,40 1,204,178
19. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային հեծան HEB320, ածխածնային պողպատ կգ 302,70 711,511
20. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 65մմ, ածխածնային պողպատ կգ 846,00 1,983,604
21. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 20մմ, ածխածնային պողպատ կգ 38,40 90,288
22. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 30մմ, ածխածնային պողպատ կգ 182,80 429,821
23. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 30մմ, ածխածնային պողպատ կգ 179,00 421,582
24. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 30մմ, ածխածնային պողպատ կգ 179,00 421,582
25. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 30մմ, ածխածնային պողպատ կգ 24,80 58,388
26. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 20մմ, ածխածնային պողպատ կգ 39,60 93,235
27. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 30մմ, ածխածնային պողպատ կգ 84,80 199,652
28. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային սալիկ THK 30մմ, ածխածնային պողպատ կգ 40,00 94,172
29. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային պրոֆիլ ՍPN50x38, ածխածնային պողպատ կգ 12,20 30,870
30. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային պրոֆիլ ՍPN50x38, ածխածնային պողպատ կգ 20,50 51,872
31. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային պրոֆիլ ՍPN50x38, ածխածնային պողպատ կգ 21,60 54,657
32. 7308 Գազատուրբինի ներկառուցվող դետալ. ամրանային պրոֆիլ ՍPN50x38, ածխածնային պողպատ կգ 30,40 76,923
Ընդամենը 26,100,695
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան