Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՏԱՇԻՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2019 թվականի N 626-Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՏԱՇԻՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 12,583,627 դրամ արժողությամբ «Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգում և վերազինում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. սեպտեմբերի 18

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 18-ի N 626-Ա

որոշման

ծ ր ա գ ի ր

«ԳյումրՈւ ԵՎ Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգում ԵՎ վերազինում»

1 2 3

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է վերանորոգել և վերազինել Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնները:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն (ՀՀ, քաղ. Երևան, Բաբայան 23/4)

Կարիտաս Ավստրիա Եկեղեցական Հիմնադրամ (6020 Ինսբրուկ, Հեիլիգեիստ շտրասե 16, Ավստրիա)

4. Ծրագիրը կատարողը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն

Հասցե` քաղ. Գյումրի, Հ.Սարգսյան փողոց, 3-րդ նրբանցք, տուն 8, ՀՎՀՀ՝ 05514397

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի /հասցե՝ Հ. Սարգսյան փող., 2-րդ նրբ., տուն 27/

ՀՀ Լոռու մարզ, քաղաք Տաշիր /Երևանյան 276/

բնագավառը՝ սոցիալական

6. Ծրագրի բյուջեն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն՝ 10,492,490 դրամ /21,634 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ/

Կարիտաս Ավստրիա Եկեղեցական հիմնադրամ՝ 2,091,137 դրամ /3,953 եվրոյին համարժեք դրամ/

7. Բարեգործություն ստացողը Գյումրիում և Տաշիրում գտնվող տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների 110 շահառու (Գյումրի՝ 50 և Տաշիր՝ 60 տարեց)

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2019 թ. սեպտեմբերի 15- 2020 թ. մարտի 31-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի նպատակն է բարելավել Հայկական Կարիտասի Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության կենտրոնների պայմանները՝ վերանորոգման աշխատանքների միջոցով, բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը՝ ձեռք բերելով անհրաժեշտ բժշկական գույք և պարագաներ:

Ծրագրի նպատակին հասնելու համար կձեռնարկվեն հետևյալ միջոցառումները՝

1. Գյումրու տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի տանիքի հիմնանորոգում (2019 թ. սեպտեմբերի 15–2019 թ. նոյեմբերի 15) – 3,599,091 դրամ

2. Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքներ (2019 թ. սեպտեմբերի 15–2019 թ. նոյեմբերի 15) – 6,009,655 դրամ

3. նախատեսվում է ձեռք բերել ֆունկցիոնալ մահճակալներ, անվասայլակներ, քայլակներ, ձեռնափայտեր, մերսման սարքեր, վիրաբուժական գործիքներ և բժշկական պարագաներ – (2019թ. հոկտեմբերի 1– 2019 թ. նոյեմբերի 1) – 1,813,360 դրամ

4. կազմակերպական ծախսեր՝

- աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 434,146 դրամի շրջանակներում.

- ծրագրի իրականացման ընթացքում ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 727,375 դրամ

Ծրագրի ընդհանուր արժեքն է 12,583,627 դրամ:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Գյումրու տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի տանիքի հիմնանորոգում – 3,599,091 դրամ /հարկային արտոնություն չի ակնկալվում/

Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքներ – 6,009,655 դրամ գումար /հարկային արտոնություն չի ակնկալվում/

Նախատեսվում է ձեռք բերել ֆունկցիոնալ մահճակալներ, անվասայլակներ, քայլակներ, ձեռնափայտեր, մերսման սարքեր, վիրաբուժական գործիքներ և բժշկական պարագաներ 1,813,360 դրամ /ակնկալվում է հարկային արտոնություն/:

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում – 434,146 դրամ /հարկային արտոնություն ակնկալվում է/

Ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 727,375 դրամ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12,583,627 դրամ :

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ավտոմեքենաների վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 727,375 դրամ:

Աուդիտ – 434,146 դրամ

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի ընթացքում կհամագործակցենք Անարատ Հղության հայ քույրերի միաբանության (Տաշիրի ցերեկային կենտրոնը վարձակալությամբ տրված է նրանց կողմից), Շիրակի և Լոռու մարզպետարանների, Գյումրու և Տաշիրի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Հայկական Կարիտաս»–ի ղեկավարության կողմից: Վերահսկումը կատարվելու է այցերի, մշտադիտարկումների և վերստուգիչ միջոցառումների միջոցով:

ՀՀ կառավարութան 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների և տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։