ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2019 թվականի N 619-Ա
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
1. Ստեղծել Վրաստանի տարածքով հացահատիկի, հացահատիկային կուլտուրաների, ալյուրի և կերային կուլտուրաների ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների արգելման հարցի կարգավորմանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
սեպտեմբերի 18-ի N 619-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ
Ռ. Նազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ
Գ. Ղազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության պետ
Ա. Ավագյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ
Ա. Նիկոյան - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի տեսչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության, տեխնիկական քաղաքականության բաժնի պետ
Տ. Մնացականյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
Մ. Թարզյան - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի տեսչության գլխավոր փորձագետ
Մ. Հարությունյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակից
Գ. Նիկողոսյան - «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)
Ա. Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, աշխատանքային խմբի քարտուղար
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
Հավելված N 2
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
սեպտեմբերի 18-ի N 619-Ա
որոշման
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Վրաստանի տարածքով հացահատիկի, հացահատիկային կուլտուրաների, ալյուրի և կերային կուլտուրաների ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների արգելման հարցի կարգավորմանն աջակցող աշխատանքային խմբի աշխատակարգը:
2. Աշխատանքային խմբի գործունեության վայրն է` քաղ. Երևան, 0010, Մ. Մկրտչյան 5, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
3. Աշխատանքային խումբը`
1) իրականացնում է աշխատանքային խմբի նիստերի անցկացումը.
2) ուսումնասիրում և վեր է հանում ոլորտում առկա խնդիրները և ըստ անհրաժեշտության լուծման առաջարկություններ ներկայացնում ՀՀ փոխվարչապետին.
3) անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են հրավիրել փորձագետների:
4. Աշխատանքային խմբի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են, ըստ անհրաժեշտության, աշխատանքային խմբի նախագահի նախաձեռնությամբ, առնվազն եռամսյակը մեկ անգամ:
5. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Աշխատանքային խումբն իրավազոր է, եթե աշխատանքային խմբի նիստին մասնակցում են աշխատանքային խմբի անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի նախագահի ձայնը վճռորոշ է:
6. Նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրվում են աշխատանքային խմբի անդամների կողմից: Աշխատանքային խմբի անդամի կողմից հատուկ կարծիք ունենալու դեպքում այն գրավոր ներկայացվում է աշխատանքային խմբի նախագահին և կցվում արձանագրությանը:
7. Աշխատանքային խմբի նախագահը`
1) հրավիրում է աշխատանքային խմբի նիստերը և նախագահում դրանք.
2) կազմակերպում և համակարգում է աշխատանքային խմբի աշխատանքները.
3) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և արձանագրությունները, աշխատանքային խմբի գործունեության հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:
8. Աշխատանքային խմբի անդամը`
1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին.
2) իրականացնում է աշխատանքային խմբի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.
3) ստորագրում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները.
4) աշխատանքային խմբի նիստին մասնակցել չկարողանալու դեպքում (հարգելի պատճառով) նախապես տեղեկացնում է աշխատանքային խմբի նախագահին:
9. Աշխատանքային խմբի քարտուղարը`
1) նախապատրաստում է աշխատանքային խմբի նիստերը.
2) աշխատանքային խմբին տրամադրում է վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.
3) կազմում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած աշխատանքային խմբի անդամների ստորագրությանը.
4) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը և փաստաթղթերը հանձնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան