«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2005 թվականի N 161-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1322 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «Տարածքներ տրամադրելու մասին» N 1322 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
որոշմանը կից ցանկում`
ա) 7-րդ կետում «64» թիվը փոխարինել «80» թվով.
բ) 15-րդ կետում «64» թիվը փոխարինել «16» թվով, «8-րդ-ում` 32 քառ. մ 10-րդ-ում` 32 քառ. մ» բառերը փոխարինել «3» թվով.
գ) ուժը կորցրած ճանաչել 29-րդ կետը.
դ) 43-րդ կետում «Ժամանակ» ՍՊԸ` «Ժամանակ» թերթ» բառերը փոխարինել «Նոր փարոս» ՍՊԸ» բառերով.
ե) ցանկը 50.1-ին կետից հետո լրացնել հետևյալ նոր` 50.2, 50.3 և 50.4-րդ կետերով.
« NN
ը/կ Անվանումը Զբաղեցրած
մակերեսը
(քառ. մ) Հարկը
50.2. «ՕԵԿ» պաշտոնաթերթի խմբագրություն»
ՍՊԸ`«Օրինացերկիր» շաբաթաթերթ 91.6 4
50.3. «Հուշամատյան» իրավապաշտպան, լուսավորչական և բարեգործական ընկերություն»
հասարակական կազմակերպություն 32 8
50.4. «Մունետիկ» ՍՊԸ 64 10
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. փետրվարի 23
Երևան