Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1278-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կետերը և 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի՝ համաձայն N 11.1 հավելվածի».

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «և փրկարար» բառերը հանել, իսկ «պայմանագրային զինվորական ծառայության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև փրկարարական ծառայության ծառայողների» բառերով.

3) որոշումը լրացնել նոր՝ N 11.1-ին հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. սեպտեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1278-Ն որոշման

«Հավելված N 11.1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 712-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԵՐԻ

N

Փրկարարական ծառայության պաշտոնների խումբը կամ անվանումը Փրկարա-րական

ծառայության կոչումը Ծառայության առանձնահատուկ պայմանները Հավելման

չափը(դրամ)

1.

Փրկարար ծառայության տնօրեն

գեներալ-լեյտենանտ

Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում, համակարգում և կազմակերպում 33070

2.

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

գեներալ-մայոր

Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների համակարգում, կազմակերպում և իրականացում 24803

3.

39

գնդապետ Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում 21420

4.

37

19454

5.

34

18611

6.

33

18160

7.

31

փոխգնդապետ Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում 17140

8.

29

16076

9.

26

14905

10.

24

մայոր Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում 13683

11.

22

12866

12.

19

կապիտան Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում 11333

13.

13

ավագ լեյտենանտ 10194

14. 9/5 ավագ ենթասպա Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական և այլ փրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների իրականացում 37753

15. 8/6 ենթասպա 47813

16. 7/3. ավագ 61038

17. 6/5. ավագ սերժանտ 58737

18.

5/5. սերժանտ 59011

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։