ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 1279-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին կետում «30» թիվը փոխարինել «31» թվով.
2) որոշումը լրացնել նոր՝ N 31 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. սեպտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1279-Ն որոշման
«Հավելված N 31
ՀՀ կառավարության 2019 թվականի
հունիսի 6-ի N 730-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ստուգաթերթ
ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ
(ԱՏԳ ԱԱ 2711, ծածկագրին կամ G47.78.3 ՏԳՏ դասակարգչին համապատասխան)
____ __________ 20 թ.
______________________________________ _____________________ ____________________
(տեսչական մարմնի անվանումը) (գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)
_________________ ____________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____________________ _______________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____________________ ________________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ. ավարտը _________________20 թ.
__________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
(ՀՎՀՀ)
___________________________________
___________________________________
___________________ ___________________________________
(պետռեգիստրի համարը) (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)
_____________________________________________ __________________
(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը)
(հեռախոսահամարը)
____________________________________________________________ ________________________
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) (հեռախոսահամարը)
Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20 թ. համարը __________
Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարները
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ
NN
ը/կ Հարցը Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը Ստուգման անցկացման
մեթոդը Կշիռը Մեկնա-բանու-թյուններ Պատասխանը
այո ոչ չ/պ
1 2 3 4 5 6 7 8 9
1. Շրջանառության մեջ դրվող հեղուկացված ածխաջրածնային գազը հավաստված է համապատասխանության հայտարարագրմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի
N 68 որոշմամբ ընդունված ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ կանոնակարգ)
26-34-րդ կետեր փաստաթղթային 25.0
2. Շրջանառության մեջ դրվող հեղուկացված ածխաջրածնային գազն ուղեկցվում է ամբողջական տեղեկություններ պարունակող որակի անձնագրով կանոնակարգի
8-րդ և 9-րդ կետեր փաստաթղթային 3.0
3. Հեղուկացված ածխաջրածնային գազի վերաբերյալ որակի անձնագրում ներառված տեղեկատվությունն ամբողջական է, ձևակերպված է նաև հայերենով կանոնակարգի
9-րդ և 17-րդ կետեր,
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված,
«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված փաստաթղթային 1.0
4. Որակի անձնագրում Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի մակնշումն առկա է կանոնակարգի
35-37-րդ կետեր փաստաթղթային 1.0
5. Շրջանառության մեջ դրվող հեղուկացված ածխաջրածնային գազերի ֆիզիկաքիմիական ու շահագործման ցուցանիշները համապատասխանում են N 1 ցանկով սահմանված պահանջներին կանոնակարգի
11-րդ կետ փորձաքննություն 20.0
Ցանկ N 1
ՊԱՀԱՆՋՆԵՐ
հեղուկացված ածխաջրածնային գազերի ֆիզիկաքիմիական ԵՎ շահագործման ցուցանիշներին ներկայացվող
Ցուցանիշի անվանումը
Որպես վառելիք կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազերի համար նորմը Ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես շարժիչային վառելիք օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազերի համար նորմը
Օկտանային թիվը. ոչ պակաս — 89.0
Ոչ սահմանային ածխաջրածինների գումարի զանգվածային մասը. %, ոչ ավելի
Հագեցած գոլորշիների ճնշումը․ ավելցուկային, ՄՊա, ջերմաստիճանի պայմաններում՝ 6.0
+ 45 °С, ոչ ավելի 1.6 1.6
- 20 °С, ոչ պակաս — 0.07
Ծծմբաջրածնի ու մերկապտանային ծծմբի զանգվածային մասը. %, ոչ ավելի 0.013 0.01
այդ թվում՝ ծծմբաջրածնի. %, ոչ ավելի 0.003 0.003
Հոտը տհաճ և բնորոշ՝ բոցավառելիության ստորին սահմանից օդում 20 % խտության պայմաններում
Հոտի ինտենսիվությունը. բալեր, ոչ պակաս 3 —
Հեղուկ մնացորդի ծավալային մասը
+20 °С պայմաններում. %, ոչ ավելի 1.8 1.6
Ազատ ջրի ու ալկալիի պարունակությունը բացակայում է բացակայում է
Ստուգաթերթը լրացրեցին՝
տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
______ ________________20 թ.»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան