Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2019 թվականի N 436-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝ Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի մասին հաշվետվությունը և հաշվարկները, ինչպես նաև նոր ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով՝

1. Ստեղծել Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. հուլիսի 10

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հուլիսի 10-ի N 436-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

(աշխատանքային խմբի ղեկավար)

Ռ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ա. Աբրոյան - ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ

Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ա. Մանուկյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Դ. Խաչատրյան - «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավար

Ա. Էլոյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

Ա. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

(հավելվածը փոփ. 26.09.19 N 672-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։