Հոդված 10. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼԸ, ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ
Հոդված 10. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼԸ, ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ
1. Տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալները փոփոխվում են`
1) պետական կառավարման համապատասխան մարմնից ստացված` մահացած անձանց վերաբերող տեղեկատվության հիման վրա.
2) քաղաքացու դիմելու դեպքում, եթե բազայում ներառված` քաղաքացու անհատական տվյալներում առկա են անճշտություններ, կամ փոխվել է քաղաքացուն վերաբերող` տեղեկատվական բազայում ներառված որևէ անհատական տվյալ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացուն հատկացվում է նոր սոցիալական քարտ:
3. Քաղաքացուն հատկացվում է սոցիալական քարտի կրկնօրինակ, եթե`
1) կորել է քաղաքացու սոցիալական քարտը.
2) սոցիալական քարտը գործածության համար դարձել է ոչ պիտանի:
4. Տեղեկատվական բազայում ներառված` քաղաքացիների անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու, նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: