Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ
Հոդված 6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ
1. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազան (այսուհետ` տեղեկատվական բազա) սոցիալական քարտեր ստացած քաղաքացիների անհատական տվյալների ամբողջությունն է:
2. Տեղեկատվական բազան ձևավորվում է քաղաքացիների ներկայացրած և համապատասխան պետական կառավարման մարմինների տրամադրած տվյալների հիման վրա: