Հոդված 12. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Լիազորված մարմինն իրավունք ունի`
1) իրավասու մարմիններից ստանալ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները.
2) ճշտել տեղեկատվական բազա մուտքագրվող տվյալների հավաստիությունը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ տեղեկատվական բազան վարելու համար:
2. Լիազորված մարմինը պարտավոր է`
1) սույն օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն` ապահովել տեղեկատվական բազայի բնականոն գործունեությունը, իր իրավասության շրջանակներում ընդունել նորմատիվ ակտեր և տալ պարզաբանումներ սոցիալական քարտերի համակարգի աշխատանքների կազմակերպման ու տեղեկատվական բազան վարելու վերաբերյալ.
2) սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ձևավորել սոցիալական քարտերի համարները, իրավասու մարմիններ փոխանցել քաղաքացիների սոցիալական քարտերը.
3) տեղեկատվական բազայից տվյալներ տրամադրել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
4) քաղաքացու դիմելու դեպքում նրան տրամադրել տեղեկատվական բազայում ներառված` նրա անհատական տվյալների մասին տեղեկատվություն.
5) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա կամ քաղաքացու դիմելու դեպքում փոփոխություններ կատարել քաղաքացու` տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալներում.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քաղաքացուն տրամադրել նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ: