Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԻՆՔՆԱԲԵՌՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՈՎ ԲԵՏՈՆԱԽԱՌՆԻՉ ՄԵՔԵՆԱՅԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2017 թվականի թիվ 105 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԻՆՔՆԱԲԵՌՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՈՎ ԲԵՏՈՆԱԽԱՌՆԻՉ ՄԵՔԵՆԱՅԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Բետոնի և լուծույթների պատրաստման ժամանակ բաղադրիչները խառնելու և միախառնելու համար նախատեսված` ինքնաբեռնման գործառույթով բետոնախառնիչ մեքենան, որը կազմված է թմբուկավոր տիպի տարողությունից՝ սարքավորված միախառնման սարքերով, և լցման շերեփից՝ տեղադրված ամբողջական շարժաբեր անվային՝ հոդակապով ամրացված տեսակի շասսիի վրա, և որը կառուցվածքորեն միացված չէ նշված շասսիին և չի կազմում դրա հետ միասնական մեխանիկական ագրեգատ, սարքավորված է շարժիչով, փոխանցման տուփով, ղեկային կառավարմամբ, արգելակների համակարգով, հիդրավլիկ համակարգով, կառավարումն ապահովող սարքավորումներն ունեցող խցիկով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8705 40 000 ապրանքային ենթադիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։