Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ-ժը» կետերով.

«ժգ) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի թեկնածու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ տվյալ մարզաձևի առաջատար մարզիկ, որը Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի թեկնածուի կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով.

ժդ) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ տվյալ մարզաձևի գծով աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի կամ շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակից մարզիկ.

ժե) դոպինգի օգտագործում՝ հակադոպինգային կանոնների խախտում.

ժզ) հակադոպինգային ապահովում՝ սպորտում դոպինգի օգտագործման կանխարգելում` սպորտում դոպինգի օգտագործման կանխմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, իրականացում և պայքար սպորտում դոպինգի օգտագործման դեմ.

ժէ) Հայաստանի Հանրապետության պարալիմպիկ պատվիրակություն՝ Հայաստանի Հանրապետության պարալիմպիկ թիմ, ինչպես նաև պարալիմպիկ խաղերին և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հովանու ներքո անցկացվող այլ միջազգային մարզական միջոցառումներին Հայաստանի պարալիմպիկ թիմի անդամների մասնակցությունն ապահովող՝ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հայաստանի Հանրապետության իշխանության պետական մարմինների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ.

ժը) Հայաստանի պարալիմպիկ թիմ՝ պարալիմպիկ խաղերում և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հովանու ներքո անցկացվող միջազգային այլ մարզական միջոցառումներում Հայաստանի Հանրապետության անունից մասնակցող՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի մարզիկներից (մարզուհիներից), մարզիչներից և այլ մասնագետներից կազմավորված կոլեկտիվ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։