Հոդված 18.9. Հավաքական թիմերի մասնագետները
Հոդված 18.9. Հավաքական թիմերի մասնագետները
Հավաքական թիմի բժիշկները հետևում են մարզիկների առողջությանը, անհրաժեշտության դեպքում իրականացնում են նրանց բուժումն ու վերականգնումը, ինչպես նաև հսկողության տակ են առնում մարզիկների հաշվեկշռված սնունդն ու այն վայրերի սանիտարահիգիենիկ պայմանները, որտեղ ընթանում է ուսումնամարզական գործընթացը:
Հավաքական թիմի մերսողները ենթարկվում են թիմի բժշկին, ապահովում են մարզիկների վերականգնումը, անցկացնում են ֆիզիոթերապևտիկ մեթոդներով պրոցեդուրաներ: Հավաքական թիմերին սպասարկող գիտական խմբերի մասնագետները աշխատում են հավաքական թիմի գլխավոր (ավագ) մարզչի ղեկավարությամբ, իրականացնում են նրանց նախապատրաստվածության ֆունկցիոնալ վիճակի ու տեխնիկական մակարդակի ընթացիկ և համալիր վերահսկողություն, մարզչական կազմի հետ համատեղ մշակում են մարզիկների՝ մրցաշարերին նախապատրաստման համալիր նպատակային ծրագրերը:
Հավաքական թիմերի մյուս մասնագետները (մեխանիկները, ձիապանները և այլն) իրենց աշխատանքը կատարում են համապատասխան ազգային ֆեդերացիաների հաստատած պաշտոնական հրահանգների համաձայն։