Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1300-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգավանդ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1765-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) որոշման 1-ին կետում՝

ա. «656.6» թիվը փոխարինել «662.58» թվով,

բ. «ջրային հողերի` 117.1 հեկտար» բառերից հետո լրացնել «էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի` 5.98 հեկտար» բառերը.

2) որոշման 2-րդ կետում ՝

ա. «ա» ենթակետում «656.6» թիվը փոխարինել «662.58» թվով,

բ. «բ» ենթակետում «18.20» թիվը փոխարինել «12.24» թվով.

3) որոշման N 2-րդ հավելվածում՝

ա. «էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

« էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 5.98 6.24

»,

բ. «Ընդամենը» տողում «656.62» թիվը փոխարինել «662.58» թվով, իսկ «18.2» թիվը՝ «12.24» թվով.

4) որոշման N 4-րդ հավելվածում՝

ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

« 2 4.39 երկաթգծի տարածք

282 0.9 երկաթգծի տարածք

283 0.14 երկաթգծի տարածք

284 0.07 երկաթգծի տարածք

28 0.24 երկաթգծի տարածք

401 0.24 երկաթգծի տարածք

»,

բ. «Ընդամենը» տողի IV-րդ սյունակը լրացնել «5.98» թվով.

5) որոշման N 5-րդ հավելվածում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 2, 282, 283, 284, 288 և 401 պարբերությունները,

բ. «Ընդամենը» տողում «12.22» թիվը փոխարինել «6.24» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։