Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1391-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2017 թվականի N 1474-Ա

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1391-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ ՊՈԱԿ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1391-Ա որոշման համաձայն ՊՈԱԿ-ի և «ՓԱՔՍ Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև 2017 թվականի նոյեմբերի 10-ին կնքված N ՀԴՄՆԳ-ՄԱԱՊՁԲ-17/01 պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) նախատեսված կանխավճարի 50 տոկոսի վճարումը կատարելու համար առևտրային բանկից վերցնել մինչև 4,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով առևտրային վարկ՝ պայմանագրի գնի 50 տոկոսի՝ 3.187.500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով և 3000 հատ հսկիչ-դրամարկղային մեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված ծախսերի չափով, մինչև Հայաստանի Հանրապետության 2018 պետական բյուջեից սույն կետով նախատեսված վարկի և դրա վրա հաշվարկված տոկոսների մարման համար գումար հատկացնելը ժամկետով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի «Գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1391-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1387-Ն որոշումն ուժի մեջ մտնելու» բառերը փոխարինել «առկայության» բառով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. նոյեմբերի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։