Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) վերնագրի «և դադարեցումը» բառերը փոխարինել «, դադարեցումը և կասեցումը» բառերով.
2) 1-ին մասը հանել.
3) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.».
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ կետերով.
«1.1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
1.2) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.
1.3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.».
5) 3-րդ մասը հանել.
6) 4-րդ մասի «վաղաժամկետ դադարեցնում է Հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով.
«4.1. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
4.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:».
8) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջները:»: