Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1294-Լ

2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը` համաձայն հավելվածի:

2. 2020 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հոկտեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1294-Լ որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

Ծրագրի դասիչը Միջոցառ-ման դասիչը Միջոցառման անվանումը Պետական մարմնի գերատեսչական դասիչը և անվանումը Հետազոտու-

թյուններ Հետազոտությունն իրականացնող կազմակերպության անվանումը Միջոցառ-ման վրա կատարվող ծախսը /հազ. դրամ/

1162 11006 Գիտական-գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտություններ 104010-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 3990932.4

ԵՊՀ հիմնադրամի «Տեղեկատվական անվտանգության գիտահետազոտական կենտրոն» ծրագրին պետական աջակցություն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 8400.0

«Մատենադարան» հիմնադրամի «Մատենադարանի մեծադիր ձեռագրերի (Հայսմավուրքներ, Ճառընտիրներ) և հազվագյուտ վավերագրերի ամրակայում ու գիտատեխնիկական մշակում» ծրագրին պետական աջակցություն «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ» հիմնադրամ 21600.0

ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ՊՈԱԿ-ի «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ 26400.0

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ՊՈԱԿ-ի «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ 9600.0

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ ՊՈԱԿ-ի «Գեոպարկը որպես տնտեսության կայուն զարգացման և բնապահպանության խթան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ 10200.0

ՀՀ ԳԱԱ «Էկոկենտրոն» ՊՈԱԿ-ի «Փորձագիտական երկրաքիմիական քարտեզների մշակում կայուն գյուղատնտեսության զարգացման և սննդի անվտանգության ապահովման համար» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ 15600.0

ՀՀ ԳԱԱ ԿՀ ԳԿ ՊՈԱԿ-ի «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում և «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ 14400.0

ՀՀ ՄՆ ՊՄԺ ԳՀԿ ՊՈԱԿ-ի «Հայոց արքաների դամբարանների հետազոտում. II փուլ, շարունակական պեղումներ» ծրագրին պետական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ 14400.0

ՀՀ ԷԵԲՊՆ «Հայատոմ» ՓԲԸ-ի «ՋՋԷՌ տեսակի միջուկային ռեակտորներով էներգաբլոկների սարքավորումների և խողովակաշարերի տեղաշարժերի չափման ձևափոխիչների մշակում» ծրագրին պետական աջակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական ԳՀԻ» ՓԲԸ 9600.0

ՀՀ ԳՆ ԲՏՄ ԳԿ ՊՈԱԿ-ի «Տեղական բանջարային մշակաբույսերի գիտականորեն հիմնավորված սերմնաբուծության միջոցառումների կազմակերպումը» ծրագրին պետական աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ 5760.0

1119 11001 «Գիտական-գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկ-տորական աշխատանքներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն 3854972.4

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։