Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-18-ից մինչև 2025-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 14. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

գործել է մինչև 2025-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 14. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`

ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 4.1-ին և 4.3-րդ հոդվածներով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ1» կամ «ը» կամ «ժբ» կամ 2.1-ին մասի «բ» կամ «բ3» կամ «է» կամ «է1» կամ «ժա» կետերով սահմանված պահանջները.

բ) եթե կազմակերպիչն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 10 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» և 2.1-ին մասի «է» և «է1» կետերով սահմանված դեպքերի.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(14-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-122-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-574-Ն, խմբ. 12.06.24 ՀՕ-294-Ն)

(16.12.22 ՀՕ-574-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։