Հոդված 14. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 14. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`
ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 4.1-ին և 4.3-րդ հոդվածներով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ1» կամ «ը» կամ «ժբ» կամ 2.1-ին մասի «բ» կամ «բ3» կամ «է» կամ «է1» կամ «ժա» կետերով սահմանված պահանջները.
բ) եթե կազմակերպիչն ունի հարկային կամ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.
գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(14-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-122-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-574-Ն)
(16.12.22 ՀՕ-574-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)