Հոդված 7.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը և դադարեցումը
Հոդված 7.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը և դադարեցումը
1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող հինգերորդ տարվա նույն օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝
ա) լրացել է նրա պաշտոնավարման առավելագույն տարիքը.
բ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
գ) նա, նախապես տեղեկացնելով վարչապետին, իր հրաժարականի մասին գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին.
դ) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
ե) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
զ) նա մահացել է:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե՝
ա) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.
բ) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.
գ) նա մեկ տարվա ընթացքում ավելի, քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.
դ) նա խախտել է հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.
ե) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.
զ) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:
4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը, գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:»: