Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2017 թվականի թիվ 111 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի ««Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու կարգի մասին» թիվ 180 որոշման մեջ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 111 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշման մեջ կատարվող

1. 1.2-րդ կետում «արտադրանքի համապատասխանության (հավաստման)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության» բառերով։

2. Նշված որոշմամբ հաստատված ստանդարտների ցանկը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջների պահպանումը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 111 որոշման խմբագրությամբ)

ՑԱՆԿ

ստանդարտների, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջների պահպանումը

Թիվը՝ ը/կ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը Ստանդարտի նշագիրը Ստանդարտի անվանումը Ծանոթագրություն

1 2 3 4 5

1 հոդված 5 ԳՕՍՏ 982-80 կետ 2.2 Տրանսֆորմատորային յուղեր։ Տեխնիկական պայմաններ

2 ԳՕՍՏ 5546-86 կետ 2.2 Յուղեր սառնարանային մեքենաների համար: Տեխնիկական պայմաններ

3 ԳՕՍՏ 5775-85 կետ 2.2 Յուղ կոնդեսատորային: Տեխնիկական պայմաններ

4 ԳՕՍՏ 8581-78 կետ 2.2 Շարժիչի յուղեր՝ ավտոտրակտորային դիզելների համար: Տեխնիկական պայմաններ

5 ԳՕՍՏ 9972-74 կետ 2.2 Տուրբինային նավթային յուղեր՝ հավելանյութերով: Տեխնիկական պայմաններ

6 ԳՕՍՏ 10121-76 կետ 1.2 Յուղ տրանսֆորմատորի ընտրողական զտման։ Տեխնիկական պայմաններ

7 ԳՕՍՏ 10541-78 կետ 2.2 Շարժիչի յուղեր՝ համապիտանի և ավտոմոբիլային կարբյուրատորային շարժիչի համար: Տեխնիկական պայմաններ

8 ԳՕՍՏ 12337-84 կետ 2.2 Շարժիչի յուղեր՝ դիզելային շարժիչների համար: Տեխնիկական պայմաններ

9 ԳՕՍՏ 17479.1-85 Շարժիչի յուղեր: Դասակարգում և նշագրում կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

10 ԳՕՍՏ 17479.1-2015 Շարժիչի յուղեր: Դասակարգում և նշագրում

11 ԳՕՍՏ 17479.2-85 Փոխհաղորդիչ յուղեր։ Դասակարգում և նշագրում կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

12 ԳՕՍՏ 17479.2-2015 Փոխհաղորդիչ յուղեր։ Դասակարգում և նշագրում

13 ԳՕՍՏ 20799-88 1.3.1. ենթակետ Յուղեր արդյունաբերական։ Տեխնիկական պայմաններ

14 ԳՕՍՏ 21046-86 կետ 2.2 Նավթամթերք բանեցված։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

15 ԳՕՍՏ 21046-2015 Նավթամթերք բանեցված։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ

16 ԳՕՍՏ 21743-76 Ավիացիոն յուղեր։ Տեխնիկական պայմաններ

17 ԳՕՍՏ 23652-79 Փոխհաղորդիչ յուղեր։ Տեխնիկական պայմաններ

18 ԳՕՍՏ 28084-89 Հեղուկներ հովացնող ցածրասառչող։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ

19 ԳՕՍՏ 28549.0-90 (ԻՍՕ 6743-0-81) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Խմբերի դասակարգում

20 ԳՕՍՏ 28549.1-90 (ԻՍՕ 6743–1–81) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ А (քսուքի բաց համակարգեր)

21 ԳՕՍՏ 28549.2-90 (ԻՍՕ 6743-2–81) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ F (իլեր, առանցքակալեր և դրանց հետ կցորդված միացքներ)

22 ԳՕՍՏ 28549.3-90 (ԻՍՕ 6743-3A-87) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ D (կոմպրեսորներ) կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

23 ԳՕՍՏ 28549.4-90 (ԻՍՕ 6743-3B-88) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ D (գազային կոմպրեսորներ և կոմպրեսորներ սառնարանային մեքենաների համար) կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

24 ԳՕՍՏ 28549.5-90 (ԻՍՕ 6743-4-82) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ Н (հիդրավլիկ համակարգեր) կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

25 ԳՕՍՏ 28549.6-90 (ԻՍՕ 6743-5-88) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ Т (տուրբիններ) կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

26 ԳՕՍՏ 28549.7-90 (ԻՍՕ 6743-7-86) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ М (մետաղամշակում)

27 ԳՕՍՏ 28549.8-90 (ԻՍՕ 6743-8-87) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ R (քայքայումից ժամանակավոր պաշտպանություն)

28 ԳՕՍՏ 28549.9-90 (ԻՍՕ 6743-9-87) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ X (պլաստիկ քսուքներ) կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

29 ԳՕՍՏ 28549.10-91 (ԻՍՕ 6743-10-89) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ Y: Կիրառման տարբեր ոլորտներ

30 ԳՕՍՏ 28549.11-91 (ԻՍՕ 6743-11-89) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ Р: Օդաճնշական գործիքներ

31 ԳՕՍՏ 28549.12-91 (ԻՍՕ 6743-12-89) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ Q: Հեղուկ ջերմակիրներ

32 ԳՕՍՏ 28549.13-91 (ԻՍՕ 6743-13-89) Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ G: Ուղղորդիչ սահումներ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

33 ԳՕՍՏ 29174-91 (ԻՍՕ 8068-87) Նավթամթերք և քսանյութեր: Քսուքային հանքային յուղեր տուրբինների համար (ISO-L-TSA և ISO-L-TGA կատեգորիայի): Տեխնիկական պահանջներ

34 ԳՕՍՏ 30333-2007 Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր: Ընդհանուր պահանջներ

35 ԳՕՍՏ Ռ 51634-2000 Շարժիչի յուղեր ավտոտրակտորային: Ընդհանուր տեխնիկական պահանջներ

36 ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 51634-2008 Շարժիչի յուղեր ավտոտրակտորային: Ընդհանուր տեխնիկական պահանջներ

37 ՍՏ ՂՀ ՄԷՀ 60296-2011 Էլեկտրատեխնիկական նշանակության հեղուկներ: Նոր մեկուսացնող հանքային յուղեր՝ տրանսֆորմատորների և հաղորդակցման սարքավորումների համար

38 ԳՕՍՏ ԻՍՕ 6743-1-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 1: Խումբ А (ընդհանուր կորուստների համակարգեր)

39 ԳՕՍՏ ԻՍՕ 6743-4-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 4: Խումբ Н (հիդրավլիկ համակարգեր)

40 ԳՕՍՏ ԻՍՕ 6743-5-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 5: Խումբ Т (տուրբիններ)

41 ԳՕՍՏ ԻՍՕ 6743-6-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 6: Խումբ С (ատամնավոր փոխանցիչներ)

42 ԳՕՍՏ ԻՍՕ 6743-9-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 9: Խումբ X (քսուքներ)

43 ԳՕՍՏ ԻՍՕ 6743-13-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 13: Խումբ G (ուղղորդիչ սահումներ)

44 ԳՕՍՏ ԻՍՕ 6743-14-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 14: Խումբ U (ջերմամշակում)

45 ԳՕՍՏ ԻՍՕ 6743-15-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 15.1: Խումբ Е (յուղեր ներքին այրման շարժիչների համար)

46 ԳՕՍՏ ԻՍՕ 6743-99-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 99: Ընդհանուր դրույթներ

47 ԳՕՍՏ ԻՍՕ 12924-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Խումբ X (պլաստիկ քսուքներ): Տեխնիկական պայմաններ

48 ԳՕՍՏ ԻՍՕ 6743-3-2013 Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 3: Խումբ D (կոմպրեսորներ)

49 ԳՕՍՏ 2712-75 Քսուք АМС: Տեխնիկական պայմաններ

50 ԳՕՍՏ 3276-89 Քսուք պլաստիկ ГОИ-54п: Տեխնիկական պայմաններ

51 ԳՕՍՏ 6267-74 Քսուք ЦИАТИМ-201: Տեխնիկական պայմաններ

52 ԳՕՍՏ 8551-74 Քսուք ЦИАТИМ-205: Տեխնիկական պայմաններ

53 ԳՕՍՏ 9433-80 Քսուք ЦИАТИМ-221: Տեխնիկական պայմաններ

54 ԳՕՍՏ 10289-79 Յուղ՝ նավերի գազային տուրբինների համար Տեխնիկական պայմաններ

55 ԳՕՍՏ 10363-78 Յուղ ЭШ՝ բարձր ծանրաբեռնվածությամբ մեխանիզմների ջրային համակարգերի համար: Տեխնիկական պայմաններ

56 ԳՕՍՏ 12869-77 Հեղուկ էլեկտրամեկուսիչ սինթետիկ օկտոլ: Տեխնիկական պայմաններ

57 ԳՕՍՏ 13076-86 Յուղ սինթետիկ ВНИИ НИ 50-1 -4ф: Տեխնիկական պայմաններ

58 ԳՕՍՏ 13374-86 Յուղ սարքային ВНИИ НП-1-ЧМО: Տեխնիկական պայմաններ

59 ԳՕՍՏ 14068-79 Մածուկ ВНИИ НП-232: Տեխնիկական պայմաններ

60 ԳՕՍՏ 14296-78 Քսուք ВНИИ НП-279: Տեխնիկական պայմաններ

61 ԳՕՍՏ 16728-78 Յուղ ВНИИ НП-403: Տեխնիկական պայմաններ

62 ԳՕՍՏ 17479.3-85 Հիդրավլիկ յուղեր: Դասակարգում և նշագրում

63 ԳՕՍՏ 17479.4-87 Յուղեր արդյունաբերական։ Դասակարգում և նշագրում

64 ԳՕՍՏ 19337-73 Քսուք ВНИИ НП-274: Տեխնիկական պայմաններ

65 ԳՕՍՏ 19774-74 Քսուք ВНИИ НП-207: Տեխնիկական պայմաններ

66 ԳՕՍՏ 19782-74 Մածուկ ВНИИ НП-225: Տեխնիկական պայմաններ

67 ԳՕՍՏ 20421-75 Քսուք ВНИИ НП-242: Տեխնիկական պայմաններ

68 ԳՕՍՏ 20458-89 Քսուք Տորսիոլ-55: Տեխնիկական պայմաններ

69 ԳՕՍՏ 21791-76 Յուղ սինթետիկ МАС-30НК: Տեխնիկական պայմաններ

70 ԳՕՍՏ 23258-78 Քսուքներ պլաստիկ: Անվանում և նշագրում

71 ԳՕՍՏ 20734-75 Հեղուկ աշխատանքային 7-50С-3: Տեխնիկական պայմաններ

72 ԳՕՍՏ 25821-83 Հեղուկ ПГВ: Տեխնիկական պայմաններ

73 ՍՏ ՂՀ ԻՍՕ 3448-2014 Նյութեր քսուքային հեղուկ արդյունաբերական: Մածուցիկության դասակարգում ըստ ԻՍՕ-ի:

74 ՍՏ ՂՀ 2467-2014 Յուղ` ջրածավալային փոխանցիչների համար МГЕ-46В: Տեխնիկական պայմաններ

75 ՍՏ ՂՀ 2468-2014 Յուղ հիդրավլիկ: АУП: Տեխնիկական պայմաններ

76 ՍՏ ՂՀ 2470-2014 Յուղ հիդրավլիկ բոլոր եղանակների (ВМГЗ): Տեխնիկական պայմաններ

77 ՍՏ ՂՀ 2471-2014 Բոլոր եղանակների համապիտանի շարժիչի յուղեր SF, SJ, SL, SM, SN, CF-4, CG-4, СН-4 կատեգորիաների: CL-4, CJ-4 ըստ API. Տեխնիկական պայմաններ

78 ՍՏ ՂՀ 2472-2014 Յուղեր՝ ավտոմատ փոխհաղորդիչ համակարգերի համար: Տեխնիկական պայմաններ

79 ՍՏ ՂՀ 2473-2014 Յուղեր բոլոր եղանակների՝ մեխանիկական փոխհաղորդիչ համակարգերի համար GL-4, GL-5 կատեգորիաների: Տեխնիկական պայմաններ

3. «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատումն (հավաստումն) իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող՝ սույն որոշմամբ հաստատված ստանդարտների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 111 որոշման խմբագրությամբ)

ՑԱՆԿ

ստանդարտների, որոնք ներառում են «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

Թիվը՝ ը/կ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը Ստանդարտի նշագիրը Ստանդարտի անվանումը Ծանոթագրություն

1 2 3 4 5

1 հավելված 1 ԳՕՍՏ ԻԷԿ 60475-2014 Հեղուկներ մեկուսիչ: Նմուշառում

2 ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60475-2013 Հեղուկներ մեկուսիչ: Նմուշառում

3 ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 (ԻՍՕ 3170:2004) Նավթ ու նավթամթերք: Ձեռքով նմուշառման մեթոդներ

4 ԳՕՍՏ 2517-85 Նավթ ու նավթամթերք: Նմուշառման մեթոդներ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

5 ԳՕՍՏ 2517-2012 Նավթ ու նավթամթերք: Նմուշառման մեթոդներ

6 հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Ինքնաբոցավառման ջերմաստիճան» ԳՕՍՏ 12.1.044-89 (ԻՍՕ 4589-84) Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ: Նյութերի հրդեհապայթանվտանգություն: Ցուցանիշների անվանացանկը և դրանք որոշելու մեթոդները

7 հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Բռնկման ջերմաստիճանը բաց հալքանոթում» ԳՕՍՏ 4333-87 Նավթամթերք: Բաց հալքանոթում բռնկման և բոցավառման ջերմաստիճանների որոշման մեթոդներ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

8 ԳՕՍՏ 4333-2014 Նավթամթերք: Բաց հալքանոթում բռնկման և բոցավառման ջերմաստիճանների որոշման մեթոդներ

9 հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Ընտրողական լուծիչների պարունակությունը» ԳՕՍՏ 1057-88 Ընտրողական զտման յուղեր։ Ֆենոլը և կրեզոլը որոշելու մեթոդ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

10 ԳՕՍՏ 1057-2014 Ընտրողական զտման յուղեր։ Ֆենոլը և կրեզոլը որոշելու մեթոդ

11 ԳՕՍՏ 1520-84 Ընտրողական զտման յուղեր։ Ֆուրֆուրոլի առկայության որոշման մեթոդ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

12 ԳՕՍՏ 1520-2014 Ընտրողական զտման յուղեր։ Ֆուրֆուրոլի առկայության որոշման մեթոդ

13 ԳՕՍՏ 33093-2014 Յուղեր բազային: N-մեթիլպիրոլիդոնի որոշման գազաքրոմատագրման մեթոդ

14 ԳՕՍՏ Ռ 52532-2006 Յուղեր բազային: N-մեթիլպիրոլիդոնի որոշման գազաքրոմատագրման մեթոդ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

15 հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Եռման ջերմաստիճանը 101.3 կՊա (760 մմ ս. ս.) ճնշման դեպքում» ԳՕՍՏ ԻՍՕ 3924-2017 Նավթամթերք: Եռման միջակայքի բաշխման որոշումը գազային քրոմատագրման մեթոդով

16 ՍՏ ՂՀ ԻՍՕ 3924-2011 (ԻՍՕ 3924:2010) Նավթամթերք: Եռման սահմանների բաշխման որոշում: Գազային քրոմատագրման մեթոդ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

17 հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Բյուրեղացման սկզբի ջերմաստիճան» ԳՕՍՏ 28084-89 կետ 4.3 Հեղուկներ հովացնող ցածրասառչող։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ

18 հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Ջրի պարունակությունը» ԳՕՍՏ 2477-65 Նավթ ու նավթամթերք: Ջրի պարունակության որոշման մեթոդ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

19 ԳՕՍՏ 2477-2014 Նավթ ու նավթամթերք: Ջրի պարունակության որոշման մեթոդ

20 ՍՏ ՂՀ ԻՍՕ 12937-2004 Նավթամթերք: Ջրի պարունակության որոշում։ Կարլ Ֆիշերի եղանակով կուլոնաչափական տիտրման մեթոդ

21 ԳՕՍՏ Ռ 51496-2002 Նավթամթերք և բիտումային նյութեր: Ջրի որոշման մեթոդ՝ թորումով

22 ԳՕՍՏ Ռ 54281-2010 Նավթամթերք, քսայուղեր և հավելանյութեր: Կարլ Ֆիշերի եղանակով կուլոնաչափական տիտրումով ջրի որոշման մեթոդը

23 հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Մեխանիկական խառնուկների պարունակությունը» ԳՕՍՏ 1036-75 Քսուքներ պլաստիկ: Մեխանիկական խառնուկների պարունակության որոշման մեթոդ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

24 ԳՕՍՏ 1036-2014 Քսուքներ պլաստիկ: Մեխանիկական խառնուկների պարունակության որոշման մեթոդ

25 ԳՕՍՏ 6370-83 Նավթ, նավթամթերք և հավելանյութեր։ Մեխանիկական խառնուկների որոշման մեթոդ

26 ԳՕՍՏ 6479-73 Քսուքներ պլաստիկ: Աղաթթվի քայքայումով մեխանիկական խառնուկների պարունակության որոշման մեթոդ

27 ԳՕՍՏ 33114-2014 Քսայուղեր: Նստվածքի հետքերի որոշում

28 հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Պոլիքլորերկֆենիլների պարունակություն» ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 61619-2013 Հեղուկներ մեկուսիչ: Պոլիքլորացված երկֆենիլներով (РСВ) աղտոտվածության որոշում՝ մազախողովակային սյունակի օգտագործմամբ գազաքրոմատագրման մեթոդով

29 ԳՕՍՏ ԵՆ 12766-1-2014 Նավթամթերք և բանեցված յուղեր: Պոլիքլորացված երկֆենիլների (РСВ) և հարակից միացությունների որոշում: Մաս 1: Անջատված հարակից РСВ բաժանում և որոշում գազային քրոմատագրման (GC) մեթոդով՝ էլեկտրոնային զավթիչ դետեկտորի օգտագործմամբ (ECD)

30 ԳՕՍՏ ԵՆ 12766-2-2014 Նավթամթերք և բանեցված յուղեր: Պոլիքլորացված երկֆենիլների (РСВ) և հարակից միացությունների որոշում: Մաս 3: Պոլիքլորացված տերֆենիլների (РСТ) և պոլիքլորացված բենզիլտոլուոլների (РСВТ) որոշում և հաշվարկ գազային քրոմատագրման (GC) մեթոդով՝ էլեկտրոնային զավթիչ դետեկտորի օգտագործմամբ (ECD)

31 ԳՕՍՏ ԵՆ 12766-3-2014 Նավթամթերք և բանեցված յուղեր: Պոլիքլորացված երկֆենիլների (РСВ) և հարակից միացությունների որոշում: Մաս 3: Պոլիքլորացված տերֆենիլների (РСТ) և պոլիքլորացված բենզիլտոլուոլների (РСВТ) որոշում և հաշվարկ գազային քրոմատագրման (GC) մեթոդով՝ էլեկտրոնային զավթիչ դետեկտորի օգտագործմամբ (ECD)

32 ԳՕՍՏ ԻԷԿ 61619-2014 Հեղուկներ մեկուսիչ: Պոլիքլորացված երկֆենիլներով (РСВ) աղտոտվածության որոշում՝ մազախողովակային սյունակի օգտագործմամբ գազաքրոմատագրման մեթոդով

33 հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Ջրածնային ցուցիչ (pH)» ԳՕՍՏ 22567.5-93 Միջոցներ լվացող՝ սինթետիկ և մակերևույթաակտիվ նյութեր: Ջրածնային իոնների կոնցենտրացիայի որոշման մեթոդներ

34 ԳՕՍՏ 28084-89 կետ 4.8 Հեղուկներ հովացնող ցածրասառչող։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ

35 հավելված 3 ԳՕՍՏ 26378.0-2015 Նավթամթերք բանեցված։ Փորձարկման մեթոդներին ներկայացվող ընդհանուր պահանջներ

36 հավելված 3-րդ, ցուցանիշ՝ «Կինեմատիկ մածուցիկությունը 50°С ջերմաստիճանում» ԳՕՍՏ 33-2000 (ԻՍՕ 3104-94) Նավթամթերք: Թափանցիկ և ոչ թափանցիկ հեղուկներ: Կինեմատիկ մածուցիկության որոշում և դինամիկ մածուցիկության հաշվարկ

37 հավելված 3-րդ, ցուցանիշ՝ «Բաց հալքանոթում որոշվող բռնկման ջերմաստիճանը» ԳՕՍՏ 26378.4-84 Նավթամթերք բանեցված։ Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

38 ԳՕՍՏ 26378.4-2015 Նավթամթերք բանեցված։ Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ

39 հավելված 3-րդ, ցուցանիշներ՝ «Մեխանիկական խառնուկների զանգվածային բաժինը» և «Աղտոտումների պարունակությունը» ԳՕՍՏ 26378.2-84 Նավթամթերք բանեցված։ Մեխանիկական խառնուկների և աղտոտումների որոշման մեթոդ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

40 ԳՕՍՏ 26378.2-2015 Նավթամթերք բանեցված։ Մեխանիկական խառնուկների և աղտոտումների որոշման մեթոդ

41 ԳՕՍՏ 33159-2014 Շարժիչի յուղեր բանեցված: Չլուծվող նյութերի պարունակության որոշում

42 հավելված 3-րդ, ցուցանիշ՝ «Ջրի զանգվածային բաժին» ԳՕՍՏ 26378.1-84 Նավթամթերք բանեցված։ Ջրի որոշման մեթոդ կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

43 ԳՕՍՏ 26378.1-2015 Նավթամթերք բանեցված։ Ջրի որոշման մեթոդ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։