ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 ապրիլի 2018 թվականի թիվ 15 քաղ. Մոսկվա
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրմանը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչմանն ուղղված նախաձեռնության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ այդ նախաձեռնության հետագա մշակման մեջ շահագրգռված լինելը`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել «Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչումը» թեմայով հետազոտության անցկացումը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Ս. Մուկանբետով Ի. Շուվալով