Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Համաձայնագրի անվան մեջ «միգրացիայի» բառը փոխարինել «զբաղվածության» բառով:

2. Նախաբանում «միգրացիայի» բառը փոխարինել «աշխատաշուկայի» բառով:

3. 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստեղծել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհուրդ (այսուհետև՝ Խորհուրդ), որի կազմի մեջ կմտնեն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պետական իշխանության համապատասխան մարմինների այն ղեկավարները, ովքեր տիրապետում են աշխատաշուկայի, աշխատանքային հարաբերությունների, զբաղվածության և սոցիալական պաշտպանության կարգավորմանն առնչվող հարցերին:

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է համաձայն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի մասին կանոնակարգի, որը Համաձայնագրի անբաժանելի մասն է՝ սույն Համաձայնագրին կից Հավելվածի համաձայն»:

4. 2-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «միգրացիայով» բառը փոխարինել «աշխատաշուկայով» բառով:

5. 3-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունները հանել:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։