Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-09-22-ից մինչև 2013-05-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-05-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 1998 թվականի թիվ 464

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բնակչության էկոլոգիական կրթության աշխատանքների կազմակերպման բնագավառում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`

1. Ստեղծել էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին եռամսյա ժամկետում անցկացնել հանրապետության դպրոցների և բուհերի էկոլոգիական կրթության ծրագրերի, ուսումնամեթոդական պլանների փորձաքննություն:

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998Թ. ՕԳՈՍՏՈՍԻ

3-Ի ԹԻՎ 464 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Զ Մ

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(տողը հանվել է 14.09.99 թիվ 582)

(տողը հանվել է 22.09.00 N 642)

Մ. Մուրադյան - ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի համանախագահ)

Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի համանախագահ)

Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Վ. Դավիդյանց - Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի համանախագահ)

Ա. Շահինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

(տողը հանվել է 22.09.00 N 642)

Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ս. Երիցյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության վարչության պետ

Է. Գաբրիելյան - ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտ

(տողը հանվել է 22.09.00 N 642)

Ա. Իսկոյան - Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր

(տողը հանվել է 22.09.00 N 642)

Ա. Թադևոսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դոցենտ

Ս. Երիցյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիայի ֆակուլտետի դեկան

Բ. Բագրատունի - Երևանի էկոլոգիայի և իրավագիտության համալսարանի ռեկտոր

Ռ. Թորոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր մասնագետ

Ռ. Կոսեմյան - Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական ծառայության պետ

(տողը հանվել է 14.09.99 թիվ 582)

Հ. Սանասարյան - Հայաստանի կանաչների միության նախագահ

Ռ. Պետրոսյան - ՀՀ բնապահպանության նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հ. Զաքարյանին - Միջազգային անկախ էկոլոգաքաղաքագիտական համալսարանի էկոլոգիայի, տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտի ռեկտոր

Գ. Փիրումյանին - Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր

Կ. Գրիգորյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ

(կազմը փոփ., լրաց. 14.09.99 թիվ 582, փոփ. 22.09.00 N 642)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։