Անցնել բովանդակությանը

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 408-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

16 սեպտեմբերի 2019 թ.

ք. Երևան N 408-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԴԱՎԻԹ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00036 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով «Դավիթ երթուղային տաքսի» փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը.

Հրամայում եմ`

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 11-ին «Դավիթ երթուղային տաքսի» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00036 լիցենզիան վերաձևակերպել՝

«ԴԱՎԻԹ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ» բառերը փոխարինել «ԴԱՎԻԹ ՀՈԼԴԻՆԳ» բառերով:

Նախարար

Ս. Պապիկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։