Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-11-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 6. Վիճակախաղի մարված տոմսերի հաշվառումը և պահպանումը

գործել է մինչև 2020-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Վիճակախաղի մարված տոմսերի հաշվառումը և պահպանումը

1. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են հաշվառման, մարման և պահպանման վիճակախաղի կազմակերպչի կողմից ստեղծված` վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման, մարման և պահպանման հանձնաժողովի (հետագայում` հանձնաժողով) մասնակցությամբ`

ա) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում` հերթական խաղարկությունից առաջ, բայց այնպես, որ ապահովվի իրացված և մարված տոմսերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետը.

բ) ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` վիճակախաղի գործունեությունն ավարտելու մասին առնվազն 3000 տպաքանակ ունեցող թերթում հայտարարության հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում:

2. Լիազոր մարմնի ներկայացուցիչ(ներ)ը իրավունք ունի ցանկացած ժամանակ մասնակցել վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառմանը և մարմանը:

3. Հանձնաժողովի անդամները հաշվառում են չիրացված տոմսերը, ստուգում դրանց իսկությունը և մարում` դակելով կամ կտրելով դրանց անկյունը այնպես, որ չի վնասվում տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը:

4. Հանձնաժողովը կազմում է համապատասխան տեղեկանք` առնվազն երկու օրինակից, որտեղ նշվում են տվյալ վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, պահպանման ենթակա վիճակախաղի մարված տոմսերը` ըստ սերիաների, համարների, և դրանց ընդհանուր քանակը:

5. Վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ կազմված տեղեկանքն ստորագրվում է հանձնաժողովի առնվազն չորս անդամների կողմից:

6. Վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ տեղեկանքը կազմելուց հետո մարված տոմսերը տեղադրվում են հատուկ պարկերում կամ ծանրոցներում:

7. Վիճակախաղի մարված տոմսերի պահպանման ձևն ու վայրը, որտեղ առկա են պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ապահովում է կազմակերպիչը:

8. Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում չիրացված տոմսերի հաշվառման, մարման, մարված տոմսերի պահպանման և հանձնաժողովի աշխատանքի համար:

9. Վիճակախաղի մարված տոմսերը ենթակա են պահպանման տեղեկանքի կազմման պահից առնվազն մեկ տարի:

(6-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-118-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-82-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։