Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-11-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունը

գործել է մինչև 2020-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկող մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա հետևանքով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում վերահսկող մարմինը կիրառում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

Վերահսկող մարմինն իրականացնում է վիճակախաղերի կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն` տեղում ստուգումների և փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:

2. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից` իրենց գործունեության վերաբերյալ վերահսկող մարմին սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ուսումնասիրության միջոցով: Սույն մասով սահմանված հաշվետվության ներկայացման կարգը, ժամկետները և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-123-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-309-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։