Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-11-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 14. Տուգանքը

գործել է մինչև 2020-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Տուգանքը

1. Տուգանքը գանձվում է վերահսկող մարմնի որոշմամբ: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի նշանակման վերաբերյալ որոշման հետ, ապա վերահսկող մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է հետևյալ չափերով, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված շահումային ֆոնդի մեծության նվազագույն չափը` դրա չհամալրված (չբաշխված) մասի կրկնակի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ի մասի «բ» կետով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման համար հարյուր հազար դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջը` հարյուր հազար դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված պահանջը` չտեղափոխված մասի կրկնակի չափով.

ե) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կամ «զ» կետերով սահմանված պահանջները` երկու հարյուր հազար դրամի չափով.

զ) սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` 2 տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար դրամի չափով.

է) սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չվերացնելու և այդ մասին լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու համար` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ.

ը) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կամ 7-րդ մասով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ.

թ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը` առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն դրամ, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդող անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` տասը միլիոն դրամ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տուգանքի կիրառումից հետո երկու տարվա ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում (բացառությամբ նույն մասի «ա», «ը» և «թ» կետերում նշված խախտման դեպքերի) թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում ոչ արժանահավատ տվյալներ արտացոլելու համար վերահսկող մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ նշանակել տուգանք` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասում նշված պահանջի խախտման դեպքում գանձվում է տուգանք` Երևան քաղաքում` տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ մարզերում` մարզպետարանների կողմից` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով և վարույթով:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.18 ՀՕ-122-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-309-Ն)

(14-րդ հոդվածը 03.10.19 ՀՕ-186-Ն օրենքի 5-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.11.2020 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։