Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-11-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները

գործել է մինչև 2020-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները

1. Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա:

2. Օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի տոմսերի իրացումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:

(4-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-21-Ն)

(4-րդ հոդվածը 03.10.19 ՀՕ-186-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.11.2020 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։