Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները
Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները
1. Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա, իսկ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ նաև խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա:
1.1. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:
2. Օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի տոմսերի իրացումը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:
3. Ինտերնետ տոտալիզատորը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում:
4.
5.
6.
7.
8.
9.
10.
(4-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-21-Ն, փոփ., լրաց. 03.10.19 ՀՕ-186-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-573-Ն)
(16.12.22 16.12.22 ՀՕ-573-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 20.03.24 ՀՕ-133-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)