Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-10-րդ մասերով.
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-10-րդ մասերով.
«4. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերին մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի համացանցի տիրույթում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը և կարգը:
6. Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:
7. Սույն օրենքով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը՝ արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:
8. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
9. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթների խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կրում են պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ լիազոր մարմնի դիմումի համաձայն:
10. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը հրապարակում է սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան արգելափակման ենթակա կայքերի ցանկում ներառված կազմակերպությունների դրամապանակների ցանկը:»: