Անցնել բովանդակությանը

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 807-Ա/2 ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

8 հոկտեմբերի 2019 թ. N 807-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԲՈՎՅԱՆԻ Հ. 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 117/1 նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «ԱԲՈՎՅԱՆԻ Հ. 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով սովորողների համակազմի սահմանային 132 տեղերի թվով և ավագ նախադպրոցական տարիքային փուլով սովորողների համակազմի սահմանային 60 տեղերի թվով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

Ա. Անափիոսյան

/պարտականությունները կատարող/

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։