Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Համաձայնագրի 11-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

«4. Եթե բեռնափոխադրումը իրականացվում է երկու տրանսպորտային միջոցների համակցմամբ (կցորդ փոխադրող բեռնատար կամ կիսակցորդ փոխադրող քարշակ), ապա թույլտվությունը հնարավոր է օգտագործել նաև համակցությունը կազմող երկու տրանսպորտային միջոցներից միայն մեկի համար (քարշակի կամ քարշվող տրանսպորտային միջոցի համար)՝ պայմանով, որ բոլոր ներգրավված տրանսպորտային միջոցները գրանցված լինեն Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի պետության տարածքում: Հետադարձ ուղևորության ընթացքում հնարավոր է փոխարինել կցորդը (կամ կիսակցորդը)՝ թույլտվության վրա նշելով դրա համարանիշը մեկնման ուղևորության ժամանակ օգտագործված կցորդի (կամ կիսակցորդի) համարանիշից հետո:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։