Հոդված 4
Հոդված 4
Սույն Արձանագրությունը կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի վերջին ծանուցման ստացման հաջորդ օրվանից, որով Պայմանավորվող Կողմերը միմյանց պաշտոնապես կտեղեկացնեն դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Կատարված է Երևան քաղաքում, 2018 թվականի հուլիսի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իտալերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ընթացքում որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին: